Թուրքական AB Grup Holding շինարարական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մուհսին Բայրաքը «Չելսին» գնելու հիմնական հավակնորդն է, հայտնում է The Guardian-ը։
Գործարարը արդեն գնման առաջարկ է արել Աբրամովիչին։ Ավելի վաղ ռուս միլիարդատերը հայտարարել էր «Չելսին» վաճառելու որոշման մասին։ Նա գործարքի համար ակնկալում է ստանալ մոտ 4 միլիարդ դոլար։