«Բարսելոնան» դեռ որոշում չի կայացրել «Վուլվերհեմփթոնից» Ադամա Տրաորեի գնման վերաբերյալ։
Կատալոնական ակումբը 26-ամյա վինգերին ձմռանը վարձակալել է 30 միլիոն եվրոյով՝ հետագայում գնելու հնարավորությամբ։
Չնայած այն հանգամանքին, որ կիսապաշտպանն անմիջապես դարձել է թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, նրա ապագայի մասին որոշումը կկայացվի ավելի ուշ։
Բանն այն է, որ «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, ակումբը նախատեսում է բոլոր ֆինանսական միջոցները տրամադրել նորվեգացու տրանսֆերի ձեռքբերման համար։