«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է Անգլիայում իր աշխատանքի ընթացքի մասին.
«Ես բազմիցս ասել եմ, որ հաճույք եմ ստանում Պրեմիեր Լիգայում աշխատելուց։ Անգլիայում ինձ ամեն ինչ դուր է գալիս։
Այստեղ ես սեր եմ զգում սպորտի և մասնավորապես ֆուտբոլի նկատմամբ։ «Չելսին» ինձ համար կատարյալ ակումբ է:
Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս: Ես սիրում եմ ամեն ինչ այս ակումբում:
Հուսով եմ, որ այդպես կլինի երկար տարիներ»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Football London-ը։