Խոսեպ Գվարդիոլա. «ՆԱՏՕ-ն և եվրոպական երկրները ձախողվել են»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է այն իրադարձությունները, որոնք այժմ տեղի են ունենում Ուկրաինայում։

«Քաղաքական գործիչները կարող էին կանխել նման բաները։

Այնուամենայնիվ, այս ամենը տեղի է ունենում, քանի որ նրանք լիովին ձախողել են իրենց պարտականությունների կատարումը:

Դա պայմանավորված է նրանով, որ պաշտոնյաները չեն կարողանում լուծել խնդիրը։

Այս ամենի արդյունքում տառապում են անմեղ մարդիկ, և դա աղետալի է։

ՆԱՏՕ-ն և եվրոպական երկրները ձախողվել են»,- ասել է իսպանացին: