Թոմաս Տուխել ««Չելսին» ինձ համար կատարյալ ակումբ է»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է Անգլիայում իր աշխատանքի ընթացքի մասին.

«Ես բազմիցս ասել եմ, որ հաճույք եմ ստանում Պրեմիեր Լիգայում աշխատելուց։ Անգլիայում ինձ ամեն ինչ դուր է գալիս։

Այստեղ ես սեր եմ զգում սպորտի և մասնավորապես ֆուտբոլի նկատմամբ։ «Չելսին» ինձ համար կատարյալ ակումբ է:

Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս: Ես սիրում եմ ամեն ինչ այս ակումբում:

Հուսով եմ, որ այդպես կլինի երկար տարիներ»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Football London-ը։