«Էվերթոնը» պլանավորում է մեծ գումար ստանալ հիմնական խաղացողների վաճառքից՝ հետագա ֆինանսական դժվարություններից խուսափելու համար։
Մերսիսայդյան ակումբի հիմնական «ակտիվների»՝ հարձակվողներ Դոմինիկ Կալվերտ-Լյուինի և Ռիշարլիսոնի տրանսֆերները կարող են հանվել վաճառքի։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Այդ որոշման մեջ իր իր դերն ունի նաև այն, որ «իրիսները» մրցաշրջանի արդյունքներով կարող են հայտնվել Չեմփիոնշիփում: «Էվերթոնը» ներկայումս Պրեմիեր Լիգայում 17-րդ տեղն է զբաղեցնում՝ ընդամենը 1 միավորով գերազանցելով «Բարնլիին»:
Transfermarkt-ը Ռիշարլիսոնի տրանսֆերը գնահատում է 55 միլիոն եվրո, իսկ Կալվերտ-Լյուինին՝ 45 միլիոն եվրո: