«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը լոնդոնյան ակումբի վաճառքի ֆոնին խոսել է իր ապագայի մասին:
– Դա կազդի՞ «Չելսիում» Ձեր ապագայի վրա: Արդյոք թիմում մնալու հետ կապված դժվարություն կունենա՞ք:
– Ո՛չ: Ես բազմիցս ասել եմ, որ հաճույք եմ ստանում Պրեմիեր Լիգայում աշխատելուց։ Ինձ դուր է գալիս Անգլիան։ Զգում եմ ավանդույթներն ու սերը սպորտի նկատմամբ և ֆուտբոլի նկատմամբ՝ մասնավորապես։ Սա հիանալի վայր է։ «Չելսին» ինձ համար իդեալական ակումբ է:
Ինձ դուր է գալիս այստեղ: Ես սիրում եմ ամեն ինչ այս ակումբում: Հուսով եմ, որ այդպես էլ կմնա: Անորոշություն չկա, ես դրական եմ տրամադրված։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կավարտվի»,- ասել է գերմանացի մարզիչը։