Թիմո Վերները ցանկանում է «Չելսիի» հետ քննարկել իր ապագան

«Չելսիի» հարձակվող Թիմո Վերները ցանկանում է հանդիպել լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ՝ քննարկելու համար իր ապագան:

Հանդիպման պատճառը գերմանացի ֆուտբոլիստի անորոշ կարգավիճակն է Թոմաս Տուխելի գլխավորությամբ։ Հարձակվողի ներկայացուցիչները մտադիր են պարզել՝ արդյոք «ազնվականների» գլխավոր մարզիչը պատրաստվում է նոր մրցաշրջանում 25-ամյա խաղացողին օգտագործել թիմի մեկնարկային կազմում։ Ըստ Goal-ի՝ հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։

Հաղորդվում է նաև, որ Վերները կցանկանար բանակցել Դորտմունդի «Բորուսիայի» հետ, եթե «Չելսին» չկարողանա իրեն երաշխիքներ տալ: