Մինչ այժմ միայն «Ինտերն» է պաշտոնապես դուրս եկել Սուպերլիգայից

Եվրոպական Սուպերլիգան պաշտոնապես լքել է միայն «Ինտերը»։

Սուպերլիգային միանալու միլանյան ակումբի ղեկավարության ստորագրած պայմանագրում հատուկ պայմաններ են սահմանվել մրցաշարը լքելու համար։

«Ինտերը» Սուպերլիգայի 12 հիմնադիր ակումբներից միակն է, որն ուներ նման հնարավորություն։ Այն եղել է «Ինտերի» ֆինանսական անկայուն վիճակի և ակումբի հնարավոր վաճառքի պատճառով, գրում են Cope-ն և As-ը։

Հաղորդվում է, որ մասնակիցների թվում են ոչ միայն «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը», այլ բոլոր մյուս ակումբները մնում են կապված նախագծի հետ: 8 հիմնադիր ակումբները կնքել են պայմանագրեր, որոնք պահպանում են նրանց մրցաշարում, չնայած հրապարակայնորեն հայտարարել էին, որ դուրս են գալիս մրցաշարից: