Զինեդին Զիդանը պարբերաբար շփվում է ՊՍԺ-ի սեփականատիրոջ հետ

ՊՍԺ-ի սեփականատերը կանոնավոր կապի մեջ է Զինեդին Զիդանի հետ:

Ինչպես հայտնում է Foot Mercato-ն՝ Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը կանոնավոր կապի մեջ են միմյանց հետ։ Ալ Թանին գնահատում է ֆրանսիացի մասնագետին:

Նշվում է, որ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն չի ցանկանում աշխատել Զիդանի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զինեդինը մտադիր չէ ՊՍԺ-ում աշխատել Լեոնարդոյի հետ։ 49-ամյա մասնագետը կցանկանար, որ իրեն օգներ «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։