Հայաստան Մ-21 – Ուկրաինա Մ-21 հանդիպումը հետաձգվել է

Մարտի 24-ին՝ Արմավիրում, պետք է կայանար Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի 7-րդ մրցափուլի Հայաստան Մ-21 – Ուկրաինա Մ-21 հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով՝ ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել հանդիպումն անորոշ ժամկետով։ Խաղի անցկացման նոր ամսաթվի վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն։

ՈւԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի 8-րդ մրցափուլի Սերբիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում։