Ալեքսանդր Չեֆերինը՝ Սուպերլիգայի մասին. «Այդ ակումբները կարող են խաղալ իրենց մրցաշարում»

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հերթական անգամ քննադատել է Եվրոպայի Սուպերլիգայի գաղափարը:

«Սուպերլիգայի մասին խոսելը ֆուտբոլի մասին խոսակցություն չէ: Ես հոգնել եմ: Երբ մենք համախմբվում ենք ու միասին աշխատում, մեզ մոտ են գալիս դրանով։ Դա ուղղակի անհեթեթություն է:

Ես հոգնել եմ, հոգնել եմ խոսել մի նախագծի մասին, որը կապ չունի ֆուտբոլի հետ։ Այս ակումբները կարող են խաղալ իրենց մրցաշարում, բայց եթե դա անեն, ապա չեն կարողանա մասնակցել մեր մրցաշարին»,- ասել է Չեֆերինը։

Սուպերլիգան հիմնադրվել է 12 ակումբների կողմից՝ «Ռեալ», «Յուվենտուս», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Լիվերպուլ», «Թոթենհեմ» և «Արսենալ»։ Այժմ նախագծում մնացել են միայն առաջին երեք ակումբները։