«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել Տեն Հագի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է Էրիկ Տեն Հագին նշանակել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է լրագրող Ջոնաթան Շրեգերը:

Անգլիական ակումբը կապ է հաստատել «Այաքսի» գլխավոր մարզչի հետ։ «Կարմիր սատանաները» հարցում են կատարել հոլանդացի մասնագետի կարգավիճակի վերաբերյալ:

Հաղորդվում էր, որ Տեն Հագը շատ է ցանկանում գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: Այժմ 52-ամյա մասնագետը ակտիվորեն սովորում է անգլերեն։