Մարինա Գրանովսկայան նույնպես կարող է լքել «Չելսին»

«Չելսիի» տնօրեն Մարինա Գրանովսկայան կլքի իր պաշտոնը ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հեռանալուց հետո, հայտնում է RIA Novosti-ն։

Աղբյուրի համաձայն՝ Աբրամովիչի հեռանալուց հետո, Գրանովսկայան չի ցանկանում շարունակել համագործակցությունը ակումբի հետ:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը՝ մարտի 2-ին, Աբրամովիչը հայտարարեց «Չելսիի» վաճառքի մասին։

Ավելի վաղ ռուս միլիարդատերը պաշտոնական հայտարարություն էր արել ակումբի ղեկավարության մասին և ղեկավարությունը հանձնել «Չելսի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին։