Հայտնի են ԱՊԼ-ի փետրվար ամսվա լավագույն մարզչի կոչման հավակնորդները

Հայտնի են դարձել ԱՊԼ-ի փետրվար ամսվա լավագույն մարզչի կոչման հավակնորդները։

Մրցանակին հավակնում են «Արսենալից» Միկել Արտետան, «Լիվերպուլից» Յուրգեն Կլոպը, «Սաութհեմփթոնից» Ռալֆ Հասենհյուտլը և «Նյուքասլից» Էդի Հաուն:

Պրեմիեր Լիգայի կայքում քվեարկությունը կտևի մինչև մարտի 7-ը, իսկ հաղթողը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: