Պրեմիեր Լիգան կարող է արգելել հեռարձակումները ՌԴ-ում

Պրեմիեր Լիգան կարող է դադարեցնել հեռարձակումները Ռուսաստանում.

Այս մասին հայտարարել է լիգայի նախագահ Ռիչարդ Մասթերսը։

«Ակնհայտ է, որ այս հարցը ուսումնասիրվում է, հեռարձակումները կարող են դադարեցվել կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ:

Մենք պետք է արձագանքենք բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին։

Պայմանագրի կասեցման կամ խզման հարցը մենք դեռևս կքննարկենք»,- ասել է Մասթերսը։