«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել Ուսման Դեմբելեի հետ գործող պայմանագիրը.
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, կատալոնական ակումբը եզրային հարձակվողին նոր պայմանագիր է առաջարկել մինչև 2024 թվականը՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով։ Պայմանագիրը ներառում է նաև բոնուսներ։
24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է ամռանը։