«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի թիմի հարձակվողներից մեկին

«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել Ուսման Դեմբելեի հետ գործող պայմանագիրը.

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, կատալոնական ակումբը եզրային հարձակվողին նոր պայմանագիր է առաջարկել մինչև 2024 թվականը՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով։ Պայմանագիրը ներառում է նաև բոնուսներ։

24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է ամռանը։