«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Լութոնի» արգելքը հաղթահարելուց (3:2) հետո մեկնաբանել է Ռոման Աբրամովիչի՝ լոնդոնյան ակումբը վաճառելու որոշումը։
«Հավանաբար, ես այս մասին իմացել եմ ձեզնից մի փոքր ավելի վաղ, բայց դեռ «Լութոնի» հետ խաղի մեկնարկից քիչ առաջ։ Ամբողջ օրն ասեկոսեներ էինք լսում, հեռուստացույց դիտում, բոլորը դա քննարկում էին ժողովների ու ընթրիքների ժամանակ։ Սա մեծ նորություն է:
Կարծում եմ, որ Աբրամովիչի ցանկացած որոշում ճիշտ է։ Դա նրա ընտրությունն է, նրա ակումբը, և այն ես չեմ կարող մեկնաբանել: Հուսով եմ՝ մեզ համար շատ կարճ ժամկետում թիմը, կազմը, խաղացողները՝ շատ բան չի փոխվի, գուցե նույնիսկ ոչինչ չփոխվի։
Մենք փորձում ենք հեռու մնալ աղմուկից և մնալ կենտրոնացած, ինչը միշտ չէ, որ հեշտ է, բայց այս խաղում մենք ցույց տվեցինք, որ կարող ենք դա անել»,- Տուխելի խոսքերն է մեջբերում BBC-ն։