«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը Դուշան Վլահովիչին համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
– Ի՞նչ կասեք Վլահովիչի խաղամակարդակի մասին։
– Նա ինձ էլ տպավորեց, Եվրոպայի լավագույն խաղացողների մակարդակ ունի։ Ես կարող եմ նրան համեմատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Վլահովիչը ծնվել է 2000 թվականին, նա կարող է մեծ արդյունքների հասնել։ Ապագան նրանն է։
– Դուք նրան խորհուրդներ տվե՞լ եք:
– Մենք լավ պատրաստված մարզիչ ունենք, նա է խորհուրդներ տալիս։ Նա լուռ, համեստ և խելացի տղա է, այս բոլոր հատկանիշները կարևոր են չեմպիոն դառնալու համար,- ասել է «Յուվենտուսի» փոխնախագահը։