Սվեն Բոտմանը ցանկանում է կարիերան շարունակել «Միլանում»:
Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ «Լիլի» պաշտպանը «Նյուքասլին» ասել է, որ ցանկանում է տեղափոխվել «Միլան» և մերժել է անգլիական ակումբի առաջարկը:
Հոլանդացի ֆուտբոլիստի շրջապատը փետրվարին հանդիպել է «ռոսոներիների» ներկայացուցիչների հետ։ Այնուհետև կողմերը բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել ամռանը պաշտպանի տեղափոխության վերաբերյալ։ Այժմ «Միլանը» պետք է բանակցի «Լիլի» հետ, որը 22-ամյա խաղացողի տրանսֆերի դիմաց պահանջում է մոտ 40 միլիոն եվրո։
Հաղորդվում է, որ Բոտմանը ճնշում է գործադրում ֆրանսիական ակումբի վրա և ցանկանում է, որ «Միլան» տեղափոխությունը կայանա։