Ալաբայի՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղին մասնակցության վերաբերյալ հստակություն կա

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան կկարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպմանը, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 29-ամյա խաղացողն ապաքինվել է ազդրի վնասվածքից և վերադարձել թիմի հետ մարզումներին։

ՊՍԺ-ի հետ պատասխան խաղը կկայանա մարտի 9-ին Մադրիդում։ Առաջին հանդիպմանը 1:0 հաշվով հաղթել էին փարիզցիները: