ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին որակազրկվել է

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին որակազրկվել է 1 խաղով՝ մրցավարների հասցեին ուղղված խոսքերի համար, հայտնում է L’Equipe-ը: Իտալացի ֆուտբոլիստը ևս մեկ խաղով որակազրկվել է պայմանական: 

Որակազրկման պատճառը Լիգա 1-ի 25-րդ տուրի «Նանտի» դեմ հանդիպմանը (1:3) 29-ամյա խաղացողի՝ մրցավարների աշխատանքի մասին հնչեցրած խոսքերն են։ Խաղից հետո Վերատտին քննադատել էր մրցավարներին և նշել, որ նրանք «թքած ունեն փարիզյան ակումբի վրա»։

Հաղորդվում է, որ կիսապաշտպանն անձամբ է ներկա գտնվել Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կարգապահական կոմիտեի նիստին։