Ուսման Դեմբելեն խոստացել է Չավիին, որ բոլոր ուժերը կներդնի՝ հանուն «Բարսելոնայի»

Հարձակվող Ուսման Դեմբելեն հավատարիմ է «Բարսելոնային»՝ չնայած այն բանին, որ ամռանը կհեռանա թիմից:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը՝ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին օրեր առաջ հանդիպել է վինգերի հետ՝ պարզելու, թե ինչպիսին կլինի ֆրանսիացի ֆուտբոլիստի վերաբերմունքն այն բանից հետո, երբ նա չկարողացավ ձմռանը փոխել ակումբային գրանցումը: 

24-ամյա խաղացողը խոստացել է Չավիին, որ բոլոր ուժերը կներդնի «Բարսելոնայում» խաղալու ընթացքում։ Հաղորդվում է, որ կատալան մարզիչն աջակցում է Դեմբելեին։