Ռոնալդ Կուման. «Լապորտան ցանկանում էր ազատվել ինձնից»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը քննադատել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտային.

«Ես Լապորտայի մարզիչը չեմ եղել։ Ընտրություններից անմիջապես հետո զգացի, որ մեր միջև կապ չկա։ Ինձ պակասում էր ղեկավարության աջակցությունը:

Ինձ համար կարևորը գումարը չէր: Ես շատ էի ցանկանում հաջողության հասնել՝ մարզելով «Բարսելոնան»: Ես ուզում էի անել առավելագույնը, բայց հասկացա, որ Լապորտան ցանկանում է ազատվել ինձնից, քանի որ նա չէր ինձ նշանակել։

Լապորտան ինձ բազմաթիվ անգամ ասել էր, որ չի հրավիրի Չավիին, քանի որ նա փորձի պակաս ունի։ Սակայն նրան պետք էր մեկը, ում մեջքի ետևում կարելի էր թաքնվել»,- ասել է Կումանը Algemeen Dagblad-ին: