«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի գավաթի խաղարկությունում «Ֆիորենտինայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
«Ցանկանում եմ շնորհավորել «Ֆիորենտինային» լավ խաղի համար: Առաջին խաղակեսում տուժեցինք 2 հակագրոհից և երկրորդում, բարեբախտաբար, գոլ բաց չթողեցինք, քանի որ նրանք սխալվեցին:
Դրանից հետո թիմը լավ դիմադրեց: Մենք շատ քիչ ռիսկի դիմեցինք և ունեցանք մի քանի լավ պահեր և պետք է իրացնեինք դրանք»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Mediaset-ը:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 20-ին՝ Թուրինում։