«Ռոման» չի բողոքարկի Ժոզե Մոուրինյոյի որակազրկումը

«Ռոման» չի բողոքարկի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և ակումբի տնօրեն Տիագու Պինտուի որակազրկումը, հայտնում է Sky Sport Italia-ն։

Այսպիսով, պորտուգալացի մասնագետը բաց կթողնի «Ատալանտայի» դեմ խաղը, որը կկայանա մարտի 5-ին։ 

Հիշեցնենք, որ Մոուրինյոն Ա Սերիայում 2 խաղով որակազրկվել է «մրցավարի հասցեին լուրջ մեղադրանքների» համար «Վերոնայի» դեմ 26-րդ տուրի հանդիպմանը (2:2):

Ա Սերիայի 27 տուրից հետո «Ռոման» վաստակել է 44 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։