Լեոնարդո. «Մենք երբեք կապ չենք հաստատել Զիդանի հետ»

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն կիսվել է իր կարծիքով Զինեդին Զիդանի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին։

«Պոչետինոյի պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի։ Անկեղծ ասած, մենք երբեք չենք մտածել մարզչական փոփոխության մասին։ Մենք երբեք կապ չենք հաստատել Զիդանի կամ մեկ ուրիշի հետ։ Մինչ այստեղ գալը Պոչետինոն լավագույն մարզիչների հնգյակում էր և մինչ այժմ այդպես է:

Արդյոք Պոչետինոն երջանի՞կ է Փարիզում: Այո՛։ Կարծում եմ, որ նրա մոտ, հնարավոր է, կասկածի պահեր են եղել, բայց երբեք չի խնդրել հեռանալ: Ես Պոչետինոյի հետ ոչ մի խնդիր չունեմ: Մենք շատ անկեղծ ենք խոսում այս ամենի վերաբերյալ»,- Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում AS-ը։