«Լիվերպուլը» Կլոպի օրոք առաջին անգամ դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչ

Չորեքշաբթի օրը՝ մարտի 2-ին, Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Նորվիչի» նկատմամբ:

Մերսիսայդցիները դուրս եկան մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Ակումբը Յուրգեն Կլոպի օրոք առաջին անգամ կխաղա մրցաշարի այդ փուլում:

Վերջին անգամ «Լիվերպուլն» այս փուլ էր դուրս եկել 2015 թվականի ապրիլին՝ Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ, ում էլ փոխարինեց գերմանացի մասնագետը։