Բրազիլացի պաշտպան Մարսելոն խոսել է Մադրիդի «Ռեալում» իր ապագայի մասին:
«Ես շատ հանգիստ եմ։ Սա իմ կյանքի ակումբն է։ Կցանկանայի խաղալ այնքան ժամանակ, մինչև տղաս մեծանա ու նրա հետ խաղադաշտ դուրս գամ։
Ցանկանում եմ խաղալ բարձր մակարդակում: Առջևում կարևոր հանդիպումներ են, իսկ ես աշխարհի լավագույն թիմի ավագն եմ ու շատ հանգիստ եմ։ Ես ինձ պաշտպանված եմ զգում։
Ես առաջ չեմ նայում, ամեն ինչ իր ավարտն ունի։ Ես կցանկանայի մնալ և ավարտել կարիերաս «Ռեալում», բայց դա ինձնից չէ կախված»,- ասել է 33-ամյա խաղացողը, ում պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է այս ամռանը։
Մարսելոն «Ռեալում» հանդես է գալիս 2007 թվականից։ Մադրիդյան ակումբի կազմում նա 23 տիտղոս է նվաճել։