Միկել Արտետա. «Ցանկանում ենք մայիսի վերջին պայքարել թոփ-4-ի համար»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է ԱՊԼ-ի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպման արդյունքը (2:1):

«Երբ խաղի ընթացքում պարտվում ես 0:1 հաշվով, բայց ի վերջո հաղթում ես, հասկանում ես հաղթանակի ողջ նշանակությունը։ «Գայլերի» դեմ խաղալը չափազանց դժվար է, բայց մենք չափազանց կարևոր արդյունքի ենք հասել։

Մենք ցանկանում ենք, որպեսզի մայիսի վերջին պայքարենք լավագույն քառյակի համար։ Պարզապես պետք է կայուն խաղ ցուցադրել, ինչպես հարկն է պատրաստվել ու հավատալ, որ արդյունքը կգա»,- Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն:

24 խաղից հետո «Արսենալը» Պրեմիեր Lիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է։