Մաթս Հումմելս. «Մենք «Ռեյնջերսին» Շոտլանդիայում չպարտվեցինք, այլ Դորտմունդում»

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումմելսը խոսել է Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի «Ռեյնջերսի» դեմ պատասխան հանդիպման (2:2, 4:6՝ ընդհանուր հաշիվ) մասին:

«Այս արդյունքի մի քանի պատճառ կա: Նախ, առաջին խաղակեսում մենք ամբողջությամբ վերահսկողության տակ էինք պահում նրանց։ Հետո ընդմիջումից հետո շատ վատ մեկնարկեցինք։ Ես սխալվեցի, երբ նրանք հավասարեցրին հաշիվը։ Վերջնական արդյունքում՝ մենք այստեղ չպարտվեցինք, այլ նախորդ շաբաթ՝ Դորտմունդում»,- Հումմելսի խոսքերն է մեջբերում RTL-ն:

Շոտլանդական ակումբի մրցակիցը 1/8 եզրափակչում կորոշվի այսօր՝ փետրվարի 25-ին։