Լուչիանո Սպալետտի. «Ես շատ հիասթափված եմ»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին ամփոփել է Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպման արդյունքը (2:4):

«Եկեք անկեղծ լինենք՝ նրանք շատ ավելի քիչ սխալներ թույլ տվեցին գնդակը տիրելիս, քան մենք: Մենք սովորականից ավելի շատ սխալներ թույլ տվեցինք, և «Բարսելոնան» իսկապես լավ էր տեղաշարժում գնդակը:

11-մետրանոցից գոլ խփելուց հետո մենք վերադարձանք խաղ և անցկացրինք հանդիպման լավագույն հատվածը, բայց ոչնչից ընդունեցինք երրորդ գոլը։

Ես շատ հիասթափված եմ, քանի որ այսօր իսկական նեապոլիտանական մթնոլորտ էր, այդ պատճառով էլ ավելի հիասթափեցնող է վերջնական արդյունքը»,- իտալացի մասնագետին է ցիտում Football Italia-ն: