«Յուվենտուսի» հարձակվողը վիրահատության կենթարկվի

«Յուվենտուսի» հարձակվող Կայու Ժորժեն վնասվածք է ստացել երիտասարդական թիմում հանդես գալու ժամանակ, հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ 20-ամյա խաղացողի մոտ աջ ծնկի ջիլը պատռվել է։ Առաջիկա ժամերին հարձակվողին կվիրահատեն։ Ամենայն հավանականությամբ, բրազիլացի ֆուտբոլիստի համար մրցաշրջանն ավարտված է։ Նման վնասվածքից հետո վերականգնման ժամկետը կարող է լինել առնվազն 9 ամիս:

Ընթացիկ մրցաշրջանում Ժորժեն «Յուվեի» առաջին թիմի կազմում անցկացրել է 11 հանդիպում և գոլ չի խփել: