VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա. «Արարատը» և «Նոան» չպարզեցին հաղթողին (VIDEO)

VBet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի խաղում Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում հանդիպեցին Երևանի «Արարատը» և «Նոան»: Թիմերն արդյունավետ ոչ-ոքի խաղացին:

VBet Հայաստանի Պրեմիեր Լիգա

«Արարատ» – «Նոա» 1:1 (0:0)

0:1 Ալեքս Օլիվեյրա (46)

1:1 Էդգար Մալաքյան (11-մետրանոց, 70)

Այս արդյունքից հետո «Նոան» 23 միավորով զբաղեցնում է մրցաշարի 4-րդ հորիզոնականը: «Արարատը» 31 միավոր ունի և եզրափակում է լավագույն եռյակը: