Ֆելիշ. ««ՄՅու»-ն գրեթե ոչինչ չստեղծեց, բայց գոլ խփեց հենց առաջին հնարավորությունից»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը խոսել է ՉԼ 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի (1:1) մասին, որում նա դարձավ գոլի հեղինակ:

«Զգացողությունները տարբեր են: Մենք հիանալի հանդիպում անցկացրինք, թեև գնդակին քիչ էինք տիրում: Մենք անընդհատ վերահսկում էինք խաղը։ Մրցակիցը գրեթե ոչինչ չստեղծեց, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում գոլ խփեց։ Այդպիսին է ֆուտբոլը։

Բոլորս մեր ուժերի վրա վստահ մոտեցանք այս հանդիպմանը և ցանկանում ենք դուրս գալ հաջորդ փուլ։ Մենք բոլորս շարժվում ենք նույն ուղղությամբ, որպեսզի որքան հնարավոր է լավ հանդես գանք Չեմպիոնների Լիգայում և Լա Լիգայում»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: