Չավին՝ «Նապոլիի» դեմ խաղի մասին. ««Բարսելոնան» պետք է գերիշխի»

Չավին խոսել է «Բարսելոնայի»՝ Եվրոպա Լիգայի՝ «Նապոլիի» դեմ պատասխան խաղին նախապատրաստելու մասին։ Փետրվարի 17-ին «Կամպ Նոուում» թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

«Այս խաղին մեր մոտեցումը նույնն է լինելու, ինչ եթե հաղթեինք 2:1 կամ 3:1 հաշվով: Մենք պետք է գերիշխենք:  «Նապոլին» կճնշի մեզ, խաղը սպասվում է շատ լարված լինել։ Պետք է համարձակ գործենք ու հնարավորություններ ստեղծենք։

Հեշտ չի լինի։ Դա կլինի գնդակի վերահսկման համար պայքար: «Նապոլին» Չեմպիոնների Լիգայի մակարդակի թիմ է, բայց «Բարսելոնայի» համար սա լավ հնարավորություն է եվրագավաթներում պայքարելու կարողությունը ստուգելու համար»,- ասել է կատալան մասնագետը:

Ակումբների միջև պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:55-ին: