Դավիդ դե Խեա. «Ատլետիկոյի» հետ ոչ-ոքին արդարացի արդյունք է»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում ոչ-ոքի արդյունքի (1:1) մասին։

«Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք և ցանկանում էինք հաղթել: Խաղը համառ ստացվեց, երկու թիմն էլ ունեցան երկուական գոլային պահ։ Ոչ-ոքին արդարացի արդյունք է:

Մենք հանդիպեցինք շատ լավ մրցակցի։ Նրանք ավելի ինտենսիվ սկսեցին խաղը, քան մենք, հաղթեցին մենապայքարներում և շատ լավ գոլ խփեցին։ Երկրորդ խաղակեսում մենք լավ խաղացինք, բնավորություն ցույց տվեցինք ու հավասարեցրինք հաշիվը։ Ամեն ինչ կորոշվի «Օլդ Թրաֆորդում»»,- դարպասապահի խոսքերն է փոխանցում BBC-ն: