Ֆելիշն առաջին պորտուգալացին է, ով 2018 թվականից ի վեր ՉԼ-ում գոլ է խփել «ՄՅու»-ին

Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 23-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկո» – «Մանչեսթեր Յունայթեդ» առաջին հանդիպումը։ Խաղը տեղի ունեցավ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում և ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

Հանդիպման հաշիվն արդեն բացվեց 7-րդ րոպեին, Ռենան Լոդիի փոխանցումից հետո Ժոաու Ֆելիշը գրավեց մանկունիանցիների դարպասը։ 

«Ատլետիկոյի» հարձակվողը դարձավ առաջին պորտուգալացին, ով 2018 թվականից ի վեր Չեմպիոնների Լիգայում գոլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այնժամ «Յուվենտուսում» հանդես եկող Կրիշտիանու Ռոնալդուն գրավել էր «կարմիր սատանաների» դարպասը (1:2) խմբային փուլի 4-րդ տուրի խաղում։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին Մանչեսթերում։