«Մանչեսթեր Յունայթեդն» անգլիական առաջին ակումբն է, որը հասավ այդ նվաճմանը

«Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդում ոչ-ոքի խաղաց «Ատլետիկոյի» հետ (1:1)։ Մանկունիացիները հավասարեցրին հաշիվը 80-րդ րոպեին՝ փոխարինման մտած Անտոնի Էլանգայի գոլի շնորհիվ:

« Յունայթեդը» դարձավ անգլիական առաջին ակումբը, որը 500 գոլ է խփել Եվրոպական չեմպիոնների գավաթում/Չեմպիոնների Լիգայում։

ՉԼ-ում միայն 3 ակումբ է ավելի շատ գոլ խփել՝ «Բարսելոնան» (624), «Բավարիան» (760) և «Ռեալը» (1001):