Ռալֆ Ռանգնիկը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին մարզիչն է, ով չի հաղթել ՉԼ-ի առաջին 2 խաղում

Ռալֆ Ռանգնիկը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին մարզիչն է, ով չի հաղթել Չեմպիոնների Լիգայի առաջին 2 խաղից և ոչ մեկում:

Գերմանացի մասնագետի գլխավորությամբ մանկունիանցիները մրցաշարում խաղացել են «Յանգ Բոյզի» հետ (1:1)՝ խմբային փուլի 6-րդ տուրում, իսկ «Ատլետիկոյի» դեմ (1:1)՝ 1/8 եզրափակչում։

Նման իրավիճակ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ դեռ չի եղել՝ գոնե առաջին 2 խաղից մեկում թիմի նոր մարզիչները հաղթանակ են տարել։

«Կարմիր սատանաների» և «Ատլետիկոյի» միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին՝ «Օլդ Թրաֆորդում»: