Էրլինգ Հոլանդը բաց կթողնի «Ռեյնջերսի» դեմ հանդիպումը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ խաղադաշտ դուրս չի եկել։

21-ամյա ռմբարկուն չի ընդգրկվել գերմանական ակումբի հայտացուցակում Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեյնջերսի» դեմ պատասխան խաղի համար։

Մկանային խնդիրների պատճառով նորվեգացին բաց է թողել «Բորուսիայի» վերջին 4 հանդիպումները։ Նա վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հունվարի 22-ին։

«Բորուսիան» փետրվարի 24-ին կխաղա «Ռեյնջերսի» հետ։ Առաջին հանդիպմանը դորտմունդցիները սեփական հարկի տակ պարտվել էին 2:4 հաշվով։