Էրիկ տեն Հագ. ««Այաքսն» ուժեղ մրցակից է»

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հույս ունի, որ իր թիմը լավ հանդես կգա Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Բենֆիկայի» դեմ խաղում, որը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

«Արտագնա խաղում մենք ցանկանում ենք լավ արդյունքի հասնել։ Կարևոր չէ, թե ով է ֆավորիտը: «Բենֆիկան» ուժեղ մրցակից է, որը կարող է օգտվել մեր սխալներից։

Նա կձգտի վերահսկել խաղը, բայց մենք պետք է հավատարիմ մնանք մեր փիլիսոփայությանը: Մենք պետք է հետևենք մեր ծրագրին, ճիշտ որոշումներ կայացնենք, կարդանք խաղը։

Պետք է նաև գրագետ վերադառնալ պաշտպանություն, քանի որ հակագրոհները Բենֆիկայի ամենաուժեղ կողմերից են»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է փոխանցում Record-ը: