Սավիչը խոսել է «ՄՅու»-ի դեմ խաղից առաջ «Ատլետիկոյի» տրամադրվածության մասին

«Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչը պատմել է, թե ինչպես է մադրիդյան ակումբը պատրաստվում Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջին խաղին։

«Հանդերձարանում տրամադրությունը գերազանց է։ Մենք գիտենք, որ Չեմպիոնների Լիգան յուրահատուկ ու գեղեցիկ մրցաշար է, որին ցանկանում են մասնակցել բոլորը։ Մենք միասնական ենք: Տեսնենք՝ կարո՞ղ ենք լավ արդյունքի հասնել»,- Սավիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ատլետիկոն» այսօր կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:55-ին։