Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն Կիլիան Մբապպեի խաղաոճը համեմատել է իր ոճի հետ.
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը խոսել է ՊՍԺ-ի հարձակվողի մասին RMC Sport-ի Tranversal վավերագրական ֆիլմում։
«Մբապպեն հիանալի որակներ ունի՝ տեխնիկա, արագություն և գոլ խփելու ունակություն:
Եթե համեմատեք մեզ, ապա այո, կարծում եմ, որ նրա խաղն ինձ հիշեցնում է իմը»,- ասել է Բրազիլիայի նախկին հարձակվողը։