Ռալֆ Ռանգնիկ. «Հոգեբանորեն մենք պետք է պատրաստվենք շատ հուզական և թշնամական մթնոլորտի»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ առաջիկա հանդիպման սպասելիքներով։

«Մենք Հոգացել ենք այն մասին, որ վերջին մի քանի օրերին ֆուտբոլիստները կարողանան վերականգնվել և թարմ խաղադաշտ դուրս գալ։

Հոգեբանորեն մենք պետք է պատրաստվենք շատ հուզական և թշնամական մթնոլորտի:

Չեմ կարծում, որ այսօր կորոշվի դիմակայության ճակատագիրը, այն կորոշվի «Օլդ Թրաֆորդում» պատասխան խաղում.

Դիեգո Սիմեոնեն իր գավաթները նվաճում է հստակ խաղաոճով։ «Ատլետիկոն» զգացմունքային թիմ է, որը մարզչի բնավորության արտացոլումն է։»,-  Ռանգնիկի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։