Դավիդ դե Խեա. «Ռոքը մոտիվացնում է ինձ»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է ռոքի հանդեպ իր սիրո մասին:

«Ամեն ինչ սկսվեց մանկուց: Ես ամառը ծնողներիս հետ անցկացրել եմ Ալիկանտեում։ Այնտեղ փոքր-ինչ ավելի մեծ տղաներ կային, ովքեր ծանր երաժշտություն էին լսում, ես էլ նրանց հետ լսեցի։ Ռոքն ինձ մոտիվացնում է։ Ինձ դուր են գալիս System of a Down, Slipknot, Avenged Sevenfold, Bullet for My Valentine: Ինձ դուր է գալիս նաև իսպանական երաժշտությունը:

Դարպասապահը նաև խոսել է այն մասին, թե արդյոք լավ է պարում.

«Ամենավատ պարողը չեմ՝ հաշվի առնելով իմ հասակը։ Ես լավ ռիթմի զգացում ունեմ։ Իհարկե, ես Մայքլ Ջեքսոնը չեմ, բայց բավական լավ եմ պարում»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: