Ալվարո Մորատան «Վիլյառեալի» դեմ հանդիպումը կարևոր քննություն է անվանել

«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Վիլյառեալի» դեմ խաղից ունեցած սպասելիքներով։

«Մենք դեռ շատ նպատակներ ունենք, ցանկանում ենք երազել այս մրցաշարում հաղթելու մասին և ամեն օր քրտնաջան աշխատում ենք դրա համար: Դժվար է ասել, թե որքան հեռուն կարող ենք գնալ. այս մրցաշարում դետալներն ու մի քանի րոպեները կարող են որոշել ամեն ինչ: Մենք պետք է ներդնենք մեր ամբողջ ուժը:

Դիրքը, որում ես խաղում եմ, նշանակություն չունի: Գլխավորն այն է, որ «Յուվենտուսը» հաղթի, իսկ մեր խաղը լավատեսություն է ներշնչում։ Վաղը կարևոր քննություն ունենք։ Դժվար է հաղթել Չեմպիոնների Լիգայում, բայց մեզ հաղթելն էլ հեշտ չէ»,- իսպանացի հարձակվողի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ –

«Վիլյառեալ» – «Յուվենտուս» հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։