Չավի. «Տպավորություն է, որ 100 տարի է անցել, ինչ գլխավորում եմ «Բարսելոնան»»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծիք է հայտնել իր նշանակումից ի վեր ակումբում իր աշխատանքի մասին։

– Արդեն 100 օր է, ինչ աշխատում եք «Բարսայում»: Ինչպե՞ս կգնահատեք այն ներկա պահին:

«Տպավորություն է, որ արդեն 100 տարի է անցել, քանի որ շատ անսպասելի բաներ են տեղի ունեցել՝ Covid-ի դեպքեր, ձմեռային տրանսֆերներ…: Ես փորձում եմ «Բարսային» վերադարձնել այնտեղ, որտեղ այն պետք է խաղա: Սակայն ես շատ աշխատանք ունեմ անելու։ Դա ծանր առաջադրանք է։ Սրանք այն իրավիճակներն են, որոնք ստիպում են ձեզ աճել որպես անհատականություն: Եվ մենք պատրաստ ենք աշխատանքին:

Կարծում եմ՝ մեր խաղը միանշանակ բարելավվել է։ Հատկապես այն հանդիպումներում, որտեղ մեզ վրա մեծ ճնշում կա։ Սակայն մենք մրցում ենք։ Կարծում եմ՝ մենք ավելի լավն ենք դառնում»,- Չավիի խոսքերն է մեջբերում AS-ը:

Այսօր «Բարսելոնան» կանցկացնի «Նապոլիի» հետ Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպումը։