Հարվի Էլիոտը թարմացրել է Չեմպիոնների Լիգայում «Լիվերպուլի» ռեկորդը

Նախօրեին Միլանում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Ինտեր» – «Լիվերպուլ» դիմակայության առաջին հանդիպումը, որն ավարտվեց հյուրերի 2:0 հաշվով հաղթանակով:

Անգլիական թիմի կազմում առաջին րոպեներից խաղադաշտ դուրս եկավ կիսապաշտպան Հարվի Էլիոտը։ 18 տարեկան 318 օրական հասակում անգլիացին դարձավ «Լիվերպուլի» ամենաերիտասարդ խաղացողը, ով երբևէ եղել է մերսիսայդցիների մեկնարկային կազմում Չեմպիոնների Լիգայի/Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղում (բացառությամբ որակավորման փուլի հանդիպումների), հաղորդում է Opta-ն: 

Նախորդ ռեկորդը պատկանում էր պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին՝ 18 տարեկան 354 օրական։